«Ժառանգությունը» տրոհվում է։ Րաֆֆի Հովհաննիսյանը Լոս Անջելեսում է, մինչև ԱԺ ընտրություններ չի վերադառնա Հայաստան։ Կուսակցության մի քանի անդամներ փորձում են կառուցել իրենց քաղաքական ապագան։
«Ժամանակ»-ի տեղեկություններով, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջնորդությամբ դաշինքը կարող է չկայանալ:
Տոները հետևում են, առջևում նախընտրական իրարանցումն է, որը հազիվ թե տոն լինի հանրության համար։ Իշխանություն-ընդդիմություն առճակատումները կհասնեն գագաթնակետին, ներկայացումների, փրկիչների պակաս չի լինի։
Ավանդաբար ամեն տարեսկզբի ամփոփվում են նախորդ տարվա արդյունքները: Երբ նայում ես, թե ինչեր են եղել Հայաստանում 2016-ին, անկեղծ ասած, ոչինչ էլ չես ուզում ամփոփել, թեև հասկանում ես, որ տարին կարևոր է եղել, փաստորեն՝ նախընտրական:
Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը գոհ է 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ այլ քաղաքական ուժերի հետ նախնական քննարկումներից:
Հունվարի 3-ին Կապանում տեղի է ունեցել Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդի 22 անդամներից 17-ը: ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նիստը վարել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը:
Մանիֆեստում ներքին քաղաքականության ոլորտում քննարկման դրված դրույթներից է «քաղբանտարկյալների և խղճի բանտարկյալների» ազատ արձակումը, կառավարման տարբեր օղակներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը, հայրենադարձության և ներգաղթի քաղաքականության հռչակումը:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցեն առանձին, իսկ ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ նոր կոալիցիան նա չի բացառել՝ ասելով, որ դա կախված կլինի ընտրությունների արդյունքներից:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ
Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն իր էությամբ անկյունաքարային հարց է մեր պետության և ժողովրդի համար:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...